Ծրագրային ճարտարագիտություն

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Ծրագրային ճարտարագիտություն

«Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում» ամբիոն

Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Ծրագրային ճարտարագիտություն» և «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտություններով:

«Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների ուսումնառության ասպարեզ են հանդիսանում քոմփյութերային ծրագրերը, ծրագրային համակարգերը և համալիրները, ծրագրային համակարգերի մաթեմատիկական և ալգորիթմական մոդելները, ինչպես նաև դրանց նախագծման ու իրագործման մեթոդները, ծրագրային փաթեթների ստեղծումը և շահագործումը:

Ամբիոնն ունի նաև անգլալեզու ուսուցման ծրագրեր՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ամբիոնը վերը նշված մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ստացել է միջազգային հավատարմագրում և ինֆորմատիկայի ոլորտում Եվրոպական որակի նշան: Ամբիոնը համագործակցում է ինֆորմատիկայի բնագավառում հեղինակություն վայելող մի շարք հայկական և արտասահմանյան ընկերությունների  և ուսումնական հաստատությունների հետ, որոնցից շատերի մասնագետները համատեղության կարգով դասավանդում են ամբիոնում, ղեկավարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ավարտական աշխատանքները և մագիստրոսական ատենախոսությունները, ինչպես նաև մասնակցում են դրանց պաշտպանությունների հանձնաժողովների աշխատանքներին:

«Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Եր. Կապի միջոցների ԳՀ ՓԲԸ,
  • ՀՀ Գիտությունների ակադեմիայի Ինֆորմատկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը,
  • Ավիաինֆոթելը,
  • «Ալգո» ՍՊԸ,
  • «Macadamian» ՍՊԸ,
  • VMware,
  • Kaspersky Lab: