Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա

«Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոն

Կիսահողորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա մասնագիտությունը նպատակաուղղված է կիսահաղորդչային նյութերի հատկությունների հետազոտման, միկրո և նանոէլեկտրոնային կառուցվածքների ու սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտման,դրանց մշակման կարողություններով օժտված մասնագետների պատրաստմանը։Ստացված տեսական և գործնական գիտելիքները շրջանավարտներին հնարավորություն են տալիս մշակելու և հետազոտելու կիսահաղորդչային, միկրո և նանոէլեկտրոնային կառուցվածքներ,ստեղծելու դրանց հիման վրա կիսահաղորդչային, միկրո և նանոէլեկտրոնային սարքեր ու ինտեգրալ սխեմաներ, դրանց պատրաստման տեխնոլոգիական գործընթացներ, լուծելու նշված բնագավառներին առնչվող գործնական խնդիրներ։

«Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքեր» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ ՝

  • «Սինոփսիս» ՓԲԸ,
  • «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ,
  • «Սիսկո Ինտերնեթուորքինգ» ՍՊԸ,
  • «Արագած» ՍՊԸ,
  • Բարվա ինովացիոն կենտրոն,
  • «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ,
  • ՀՀ ԳԱԱ «Կենսաքիմիայի ինստիտուտ»,
  • ՀՀ ԳԱԱ «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ»,
  • ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»,
  • ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ․ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ»,
  • «Էլեկտրոն» ԲԲԸ,
  • «ԵԻԱ Ինժեներինգ» ՍՊԸ։