Ռադիոհաճախային սարքեր և համակարգեր

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Ռադիոհաճախային սարքեր և համակարգեր

«Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» ամբիոն

Ինժեներական քաղաքում գործող «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» ամբիոնը բաժանմունք է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի» կազմում։ Այն արդյունաբերության վրա հիմնված կրթական ամբիոն է, որը համատեղում է ավանդական կրթությունը արդյունաբերության վրա հիմնված կրթության հետ, որտեղ դասընթացների, լաբորատոր աշխատանքների և հետազոտությունների մի մասը տեղի են ունենում Ինժեներական ​​քաղաքում:  Ծրագիրը ավարտվում է դիպլոմային նախագծով: Դիպլոմային նախագծերն արդյունաբերությանն առնչվող նախագծեր են, որոնք առաջարկվում և ղեկավարվում են արդյունաբերության մեջ աշխատող խորհրդատուների կողմից: Բազային ամբիոնը իրականցվում է նաև արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում:Ամբիոնի շրջանավարտները ստանում են Պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագետ բակալավրի որակավորում «Ռադիոտեխնիկա և կապ» ոլորտում:

Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր ծրագրի նպատակն է՝ պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ ռադիոտեխնիկայի և կապի բնագավառում։

Ծրագրի խնդիրներն են ապահովել ռադիոտեխնիկայի, կապի միջոցների և համակարգերի, ռադիոհաճախային սարքավորումների և համակարգերի հիմնադրույթների վերլուծության, մշակման, նախագծման, թեստավորման և իրականացման հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և գործնական կիրառումը:

Ամբիոնը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում, հնարավորություն ունի օգտագործելու այնտեղ գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար:

«Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր ինժեներական քաղաքի ավելի քան 10 ընկերությունների հետ՝

  • Նեյշնլ Ինսթրումենթս,
  • ԵԱ ԷՆՋԻՆԵՐԻՆԳ,
  • Ինտեգրատոր,
  • Փրոջեկտ Ինտեգրեշն,
  • Օլիմպ էնջիներինգ,
  • Ինսոլ,
  • Էսի Տեխ,
  • Մուշ Թեքնոլոջիս,
  • Վան Թեքնոլոջիս,
  • ISB AM,
  • Urartu Systems: