Ռադիոտեխնիկա

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Ռադիոտեխնիկա

«Ռադիոսարքավորումներ» ամբիոն

Ռադիոսարքավորումներ ամբիոնում կա երեք մասնագիտացում՝

  1. Ռադիոտեխնիկա: Լայն պրոֆիլի մասնագիտություն , որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ժամանակակից ռադիոտեխնիկայի տեսական և պրակտիկ դասընթացները, ինչպես նաև ազդանշանների և ինֆորմացիայի տեսությունը, ռադիոընդունիչ և ռադիոհաղորդիչ սարքերը, ռադիոլոկացիայի և ռադիողեկավարման հիմունքները: Կրթական ծրագրում դիտարկվում են ռադիոազդանշանների տեսության խնդիրները, ռադիոազդանշանների գեներացման, ուժեղացման, ընդունման և մշակման սկզբունքները, ինչպես նաև գծային և ոչ գծային ռադիոտեխնիկական սարքավումների կառուցման և օպտիմալացման հարցերը:Ուսանողները հնարավություն են ստանում նախագծել և մոդելավորել ռադիոտեխնիկայի և կապի համակարգերում կիրառվող զանազան սարքեր:
  2. Ռադիոկապ,ռադիոհեռարձակում և հեռուստատեսություն:Հիմնական ռադիոտեխնիկական դասընթացներին զուգահեռ ուսանողներն ուսումնասիրում են ռադիո և հեռուստատեսային ազդանշանների մշակման, գեներացիայի և հաղորդման մեթոդները եթերային, մալուխային և արբայնակային կապի համակարգերի միջոցով, նրանց ընդունումը և մշակումը ինչպես դասական, այնպես էլ թվային մեթոդներով: Կրթական ծրագիրը ընդգրկում է ռադիոկապի, ռադիոհեռարձակաման, հեռուստատեսության և ռադիոռելեային կապի բնագավառներում ամենավերջին ձեռքբերումների նկարագրությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում զանազան տեսակի ինֆորմացիայի հաղորդման, մշակման և պահպանման թվային մեթոդներին: Կրթական ծրագրում անդրադարձ է կատարվում նաև ձայնային ազդանշանների կոդավորման և մոդուլացման ավանդական և ժամանակակից մեթոդներին:
  3. Շարժվող օբյեկտների կապի միջոցներ: Հիմնական ռադիոտեխնիկական դասընթացներին զուգահեռ ուսումնասիրվում են բջջային ռադիոհեռախոսային կապի համակարգերի միջոցներով ազդանշանների մշակման, կոդավորման, հաղորդման և ինֆորմացիայի տեսության հիմունքները, հեռախոսային և ինտերնետային կապի ստեղծումը և ղեկավարումը տեղական և արբայնակային կապի համար: Կրթական ծրագիրը ընդգրկում է տեխնիկական խնդիրների լայն շրջանակ ձայնի կոդավորման և ռադիոազդանշանների տարածման տեսական հիմունքներից մինչև բաց համակարգերի փոխազդեցության հայեցակարգում շարժական ռադիոկապի համակարգերի կառուցումը: Կրթական ծրագրում մանրամասն ուսումնասիրվում են զանզան ստանդարտների բջջային, արբանյակային, անլար հեռախոսակապի, թրանքինգային կապի համակարգերի կառուցման սկզբունքները: Ամբիոնում պատրաստվում են կադրեր ռադիոկապի համակարգերի, ռադիոտեխնիկայի, ռադիոնավագնացության, ռադիոլոկացիայի, հեռուստատեսության,  բջջային և շարժական կապի բնագավառներում։ «Ռադիոսարքավորումներ» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝
  • UCOM ընկերություն,
  • Beeline,
  • Ռեդինետ,
  • ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ԳՀԻ,
  • Հանրային Հեռուստաընկերությունը
  • Հայաէրոնավիգացիա,
  • Synopsys Armenia,
  • National Instruments:
  • Բ. Ելցինի անվան Ուրալի Դաշնային համալսարան` Ռադիեէլեկտրոնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինտիտուտի Ռադիոսարքավորումներ ամբիոն։