Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տեղեկատվական տեխնոլոգիաներ

«Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում» ամբիոն

Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնը պատրաստում է ճարտարագետ մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի համակարգերի շահագործման, արդիականացման, պահպանման, տեղեկատվական անվտանգության, տեղեկատվական և տեխնիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար։ ՏՏ մասնագիտության գծով ճարտարագետները կարող են անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել գիտաարտադրական, առևտրատնտեսական, ֆինանսաբանկային, տրանսպորտի, կապի, պաշտպանական, ներքին գործերի, առողջապահական, բնապահպանական, ուսումնակրթական և զանազան տեխնոլոգիական գործընթացներ իրականացնող հիմնարկ-ձեռնարկություններում:

Ամբիոնի գլխավոր խնդիրներից է շրջանավարտներին նախապատրաստել ՏՏ ոլորտի բազմաբնույթ մասնագիտական կարիերայի։ Մասնագիտական դասընթացների փուլում ուսումնասիրվում են ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ՝ որը ծրագրավորման հիմքն է: Բացի վերոնշյալ ուղություններից, ՏՏ շրջանավարտները կարող են իրենց ուժերը փորձել`

  • Client Software (Front End – HTML5, CSS3, JavaScript, jQuery),
  • Server Software (Back End – PHP, C++, C#, Java, Node.js, SQL, MongoDB), SEO-որոնման համակարգի օպտիմալացում և UI/UX բնագավառներում։

Ավարտական կուրսում ՏՏ մասնագիտությամբ ուսանողները իրականացնում են Full Stack վեբ մշակում՝ MEAN stack: Java Script – Mongo DB – Express – Angular JS – Node.js։

Ինչպես նաև կծանոթանան ծրագրերի կառուցվածքի նախագծման հիմնական ստանդարտներին (MVC, REST API, Server side rendering), և արդեն պատրաստի ծրագրի տեղակայում՝ ինչպես լոկալ սերվերներում, այնպես էլ ամպային միջավայրում (AWS, MongoDB Atlass …): ՏՏ մասնագիտական դասընթացների մոդուլն ավարտելով Full Stack վեբ մշակմամբ ուսանողները կկարողանան հեշտությամբ տեղավորվել աշխատանքի։

«Ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնն» ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ,
  • «ԱԴՐԱԿ» ՍՊԸ,
  • «Մեյսիս ապահով» ՍՊԸ,
  • Ֆրանսիայի Լեմանի համալսան։