Տեղեկատվական անվտանգություն

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տեղեկատվական անվտանգություն

«Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում» ամբիոն

Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում ամբիոնը պատրաստում է մասնագետներ «Ծրագրային ճարտարագիտություն» և «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտություններով:

«Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների ուսումնառության ասպարեզն են հանդիսանում տեղեկատվության պաշտպանության հարցերի և ընթացակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրությունը և լավարկումը, տեղեկատվության պաշտպանության համակարգերի արդյունավետ իրագործման նպատակով թաքնագրման և գաղտնագրման ժամանակակից մեթոդների յուրացումը և կիրառումը, նոր մեթոդների և եղանակների նախագծումը, մշակումը, ինչպես նաև դրանց հիման վրա անվտանգության համակարգերի ստեղծումը: Ամբիոնն ունի նաև անգլալեզու ուսուցման ծրագրեր՝ բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:Ամբիոնը վերը նշված մասնագիտություններով բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ստացել է միջազգային հավատարմագրում և ինֆորմատիկայի ոլորտում Եվրոպական որակի նշան: Ամբիոնը համագործակցում է ինֆորմատիկայի բնագավառում հեղինակություն վայելող մի շարք հայկական և արտասահմանյան ընկերությունների  և ուսումնական հաստատությունների հետ, որոնցից շատերի մասնագետները համատեղության կարգով դասավանդում են ամբիոնում, ղեկավարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ավարտական աշխատանքները և մագիստրոսական ատենախոսությունները, ինչպես նաև մասնակցում են դրանց պաշտպանությունների հանձնաժողովների աշխատանքներին:

«Տեղեկատվական անվտանգություն և ծրագրային ապահովում» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • Եր. Կապի միջոցների ԳՀ ՓԲԸ,
  • ՀՀ Գիտությունների ակադեմիայի Ինֆորմատկայի ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը,
  • Ավիաինֆոթելը,
  • «Ալգո» ՍՊԸ,
  • «Macadamian» ՍՊԸ,
  • VMware,
  • Kaspersky Lab: