Էլեկտրոնիկա

«Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոն

«Էլեկտրոնիկա» կրթական ծրագիրը նպատակաուղղված է էլեկտրոնային սարքերի աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների հետազոտման ու դրանց հիման վրա միկրո և նանոէլեկտրոնային սարքերի ու սարքավորումների նախագծման, մոդելավորման, հետազոտման, մշակման և շահագործման կարողություններով օժտված մասնագետների պատրաստումը։ Ստացած տեսական ու գործնական գիտելիքները շրջանավարտներին հնարավորություն են ընձեռում մշակելու և հետազոտելու էլեկտրոնային, միկրո և նանոէլեկտրոնային սարքեր ու սարքավորումներ, դրանց պատրաստման տեխնոլոգիական գործընթացներ, լուծելու նշված բնագավառներին առնչվող գործնական խնդիրներ։ Այս կրթական ծրագիրը կապված է արդի բարձր տեխնոլոգիաների հետ և ուղղված է նորագույն էլեկտրոնային, միկրո և նանոէլեկտրոնային տարրային բազայի ստեղծմանը, նոր ֆիզիկական երևույթների հետազոտմանը և դրանց կյանքի կոչմանը: Առանց դրանց հնարավոր չէ բարձր ցուցանիշներով և մրցունակ էլեկտրոնային սարքավորումների ստեղծումը:

«Էլեկտրոնիկա» (Սինոփսիս)  ծրագիրը տարվում է երրորդ կուրսից, ուր կարող են  մրցութային կարգով ուսումը շարունակել առաջադիմող ուսանողները «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ, որը պատրաստվում է ամերիկյան աշխարհահռչակ «SYNOPSYS» ընկերության Երևանյան մասնաճյուղի հետ համատեղ:

«Էլեկտրոնային տեխնիկա» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Այ-Այ –Ջի ՍՊԸ,
  • «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ ,
  • «Սոֆտ Կոնստրակտ» ՍՊԸ,
  • «Ինտեգրատոր» ՍՊԸ,
  • «ԵԻԱ Ինժեներինգ» ՍՊԸ,
  • «Անի ՏԵՍՏ» ՓԲԸ,
  • «Էլեկտրակարատ» ՍՊԸ,
  • ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ,
  • «ՊՐՈՄՎԵՍՏ» ՍՊԸ,
  • «Վոլվոքս» ՍՊԸ,
  • «10 x Ինջիներինգ» ՍՊԸ,
  • «Ֆրոնտջեթ» ՍՊԸ,
  • «Ինֆոտրեյդ» ՍՊԸ,
  • «Անթել Դիզայն» ՍՊԸ,
  • «Էլեկտրոն գործարան» ԲԲԸ,
  • «ԵԻԱ Ինժեներինգ» ՍՊԸ,
  • «Մետալ ստիլ» ՓԲԸ: