Տնտեսագիտություն կապի ճյուղում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Տնտեսագիտություն կապի ճյուղում

Տնտեսագիտություն (կապի ճյուղում)

Տնտեսագիտություն (կապի ճյուղում) կրթական ծրագրով տնտեսագետ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո, կարող է զբաղեցնել տնտեսագետի պաշտոններ հեռահաղորդակցության և կապի ձեռնարկություններում (էլեկտրոկապ, փոստային կապ, ինտերնետային կապ, արբանյակային կապ, օպտիկական կապ, հեռագրային կապ, տեղային կապ, ռադիոկապ, հեռախոսային` ֆիքսված և շարժական կապեր, հեռուստատեսություններ` տեղային, հանրապետական և միջազգային, կաբելային ու արբանյակային), արդյունաբերական և այլ բնույթի ձեռնարկությունների, կազմակերպությունների կապի ստորաբաժանումներում, հեռահաղորդակցության և  կապի ոլորտի նախագծային և գիտահետազոտական ինստիտուտներում և պետական և տեղական կառավարման մարմիններում:

Տնտեսագիտություն (կապի ճյուղում) մասնագիտությամբ շրջանավարտների հիմնարար  գիտելիքները և հմտությունները իրենց հնարավորություն են տալիս ծավալել մասնագիտական գործունեության հետևյալ ձևերը ՝

  • արտադրական (սերվիսային)-տնտեսական,
  • պլանային-տնտեսագիտական,
  • կազմակերպչական-կառավարչական,
  • սոցիալ-տնտեսական,
  • ֆինանսական,
  • գիտահետազոտական,
  • մարքեթինգային,
  • արտաքին տնտեսական և ձեռնարկատիրական:

Մասնագիտական գործունեության խնդիրներն են՝ վերլուծել կապի ձեռնարկության արտադրատնտեսական, ծառայությունների մատուցման գործունեության արդյունքները, կատարել ճիշտ եզրակացություններ, մշակել կոնկրետ միջոցառումների պլան` տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման համար, մասնակցություն տեխնիկատնտեսական մշակումներին, տեխնոլոգիական գործընթացների և կանոնակարգերի նկարագրմանը, տեխնիկատնտեսական հաշվարկների կատարում: Մասնակցություն տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների փորձարկումների կատարման մեթոդների մշակմանը` համակարգչային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, կազմակերպության կամ ստորաբաժանման արդյունավետ կառավարմանն ուղղված նոր մեթոդների ու մոդելների մշակում և կիրառում, կապի ծառայության որակի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգային կառավարում,  արտաքին տնտեսական կապերի կառավարում, արտադրության պլանավորում, կազմակերպում և վերահսկում, ֆինասա-հաշվարկային գործունեության կազմակերպում:

Ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • Ռոստելեկոմ ՓԲԸ,
  • ՎիՎԱ ՍԵլլ ՓԲԸ,
  • Յուքոմ ՓԲԸ,
  • ԲՏելեկոմ Արմենիա ՓԲԸ,
  • ԷԿԷԳ և այլ ընկերությունների հետ:

Իրականացվում են համատեղ ծրագրեր Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական համալսարանի (կրկնակի դիպլոմի տրում), Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանի (կրկնակի դիպլոմի դրում), Իսպանիայի Կոռունայի և Գրանադայի համալսարանների (կիսամյակային դասընթացներ և դասախոսների վերապատրաստում), Գերմանիայի Դարմշտատի տեխնիկական համալսարանի (ուսանողների կարճատև փոխադարձ այցելություն) հետ: