Համակարգչային ճարտարագիտություն

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Համակարգչային ճարտարագիտություն

«Քոմփյութերային hամակարգեր և ցանցեր» ամբիոն

Համակարգչային ճարտարագիտություն մասնագիտությունը ինֆորմատիկան (համակարգչային գիտությունը) և ցանցային տեխնոլոգիաները ներառող գիտության ճյուղ է: Մասնագիտության ուսումնառության օբյեկտներն են քոմփյութերային համակարգերը և ցանցերը, դրանց տեխնոլոգիաները, սարքերն ու սարքավորումները, ինչպես նաև նախագծման և շահագործման ապարատածրագրային գործիքամիջոցները, ըստ բնագավառի կիրառումները: Քոմփյութերային համակարգերի և ցանցերի առավել տարածված տարատեսակներն են կլաստերները, գրիդները, ինտերնետը, գերատեսչական ցանցերը, որոնք լայն կիրառում են ստացել արդյունաբերությունում, բանկերում, կրթությունում, բժշկությունում, բիզնեսում և այլն:

Համակարգչային ճարտարագիտությունը առնչվում է համակարգիչների և համակարգչային ծրագրերի կառուցվածքի և դիզայնի, ապարատային և ծրագրային ապահովման, դրանց միջև եղած կապի ու փոխազդեցության ուսումնասիրմանը` ունենալով ուժեղ ճարտարագիտական երանգ: Համակարգչային ճարտարագիտության արդյունքն են ներդրված համակարգերի զարգացման ծրագրային և ապարատային ապահովմամբ սարքերը ` բջջային հեռախոսները, ազդանշանային համակարգերը, լազերային վիրաբուժական գործիքները և այլն։

Ուսումնասիրվում է հետևյալ մասնագիտական առարկայական մոդուլներ՝

  • Քոմփյութերային տեխնոլոգիաներ, կիրառումներ, նախագծում,
  • Քոմփյութերային ցանցեր ու ցանցային տեխնոլոգիաներ,
  • Տվյալների պահպանման, մշակման, կառավարման և հաղորդակցման տեխնոլոգիաներ,
  • Ինտերնետ իրերի տեխնոլոգիաներ և սենսորային ցանցեր,
  • Ամպային տեխնոլոգիաներ, կլաստերներ և գրիդ համակարգեր,
  • Քոմփյութերային տեխնոլոգիաների և ցանցերի կառավարում, պաշտպանություն և անվտանգություն, արատորոշում և թեստավորում,
  • Թվայնացում, թվային նախագծում և տեխնոլոգիաներ։

Համակարգչային ճարտարագիտության մասնագետներն կարող են աշխատել որպես՝ քոմփյութերային ճարտարագետ, կլաստերային և գրիդ համակարգերի ճարտարագետ, ցանցային ադմինիստրատոր, ցանցի կառավարման մենեջեր, ցանցային տեղեկատվական ինֆրակառուցվածքի ղեկավար և այլն:

«Քոմփյութերային hամակարգեր և ցանցեր» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ, ինչպես Հայաստանում այնպես էլ նրա սահմաններից դուրս՝

  • UCOM ընկերություն,
  • «Յունիքոմփ», «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ», «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ»,
  • «Թի-Էս-Դի» բարձր տեխնոլոգիաների արտադրական գործարան,
  • Հայաստանի ազգային ակադեմիայի «Ինֆորմատիկայի և պրոբլեմների ավտոմատացման ինստիտուտ»
  • Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան, կառավարման ավտոմատացված համակարգերի ամբիոն (ՌԴ, ք.Մոսկվա)
  • Վիեննայի համալսարանի լոգիստիկայի ամբիոն (Ավստրիա, ք.Վիեննա)
  • Վիեննայի տեխնիկական համալսարանի համակարգերի տեսության, էկոնոմետրիայի և օպերացիաների հետազոտման ինստիտուտ (Ավստրիա, ք.Վիեննա)
  • Գրացի համալսարանի մաթեմատիկայի և գիտական հաշվարկների ինստիտուտ (Ավստրիա, ք. Գրաց)
  • Մյունխենի ռազմական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետ (Գերմանիա, ք.Մյունխեն) և այլն։

Էրազմուս + ուսանողների փոխանակման ծրագրով մեր ուսանողները ուսում են ստացել Իտալիայի Թուրինի պոլիտեխնիկական համալսարանում, Բեռլինի Հումբոլցի անվան համալսարանի մագիստրատուրայում և այլ բուհերում: Ուսանողները նաև պարգևատրվել են կրթաթոշակներով և ճանաչվել  տարվա «Լավագույն ուսանող»: