Հեռահաղորդակցություն և ազդանշանային մշակում

Գլխավոր / Կրթական ծրագրեր / Հեռահաղորդակցություն և ազդանշանային մշակում

«Կապի համակարգեր» ամբիոն

Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում  կրթական ծրագիրն իրականացնում է կապի համակարգեր ամբիոնը:

Ծրագիրն ունի երեք մասնագիտացումներ՝

  • Օպտիկական կապ
  • Կապի միջոցների նախագծում
  • Հեռահաղորդակցական համակարգեր

Հ և ԱՄ կրթական ծրագրի շրջանակնրում ուսանողներին մատուցվում են գիտելիքներ ռադիոէլեկտրոնիկայի հիմունքներից, անտենային համակարգերից, տեխնոլոգիայից և կոնստրուկտավորումից, միկրո և նանո ռադիոէլեկտրոնային սարքերից, թվային սարքերից և միկրոպրոցեսորներից, օպտիկական կապի հիմունքներից, օպտոէլեկտրոնային համակրգերից և տարրերից, բջջային կապի հիմունքներից, գերբարձր հաճախականային սարքերից: Այս ամենից բացի յուրաքանչյուր մասնագիտացմամբ ուսանողին տրվում է դրան հատուկ լրացուցիչ գիտելիքներ:

Օպտիկական կապի դեպքում թվային ազդանշանների հաղորդման հիմունքներից, օպտիկական թվային հեռահաղորդակցության հիմունքներից,ինֆորմացիայի հաղորդման (այդ թվում թվային) ազդանշանների հաղորդման համակարգերից և ցանցերից:

Կապի միջոցների նախագծման մասնագիտացման դեպքում ուսանողներին տրվում է ռադիոէլեկտրոնիկայի և կապի  հիմունքներից, կապի միջոցների տեխնոլոգիական հիմունքներից, օբյեկտների տեղորոշման միջոցներից, կապի ոլորտում կիրառվող այլընտրանքային էներգիայի կապի միջոցներից, կապի միջոցների փորձարկումից և հուսալիությունից:

Հեռահաղորդակցական համակարգեր մասնագիտացման շրջանակներում տրվում են գիտելիքներ արբայնակային և ռադիոէլեկտրոնային կապի համակարգերից, հեռահաղորդակցման համակարգերից ու ցանցերից և դրանց կառուցման հիմունքներից, էլեկտրամագնիսական համատեղելիությունից, ռադիոէլեկտրոնային պաշտպանության  հեռահաղորդակցման համակարգերից, տեղեկատվական համակարգերի հիմունքներից:

Ուսանողները կրթության շրջանակներում ձեռք են բերում հմտություններ հեռահաղորդակցական խնդիրների բացահայտման, վերլուծության, ձևակերպման և լուծման ասպարեզում: Կարողանում են կատարել   հեռահաղորդակցության տեսական և փորձնական հետազոտություններ, վերլուծել և մեկնաբանել դրանց արդյունքները, կատարել համապատասխան եզրակացություններ: Մշակել և հետազոտել կապի համակարգերի և դրանցում տեղի ունեցող գործընթացների մաթեմատիկական մոդելներ, օգտագործել կապի համակարգերի համակարգչային մոդելավորման և նախագծման ժամանակակից գործիքամիջոցներ և մոդելներ:

«Կապի համակարգեր» ամբիոնն ունի ուսումնական, գիտական և հետազոտական կապեր բազմաթիվ պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ՝

  • Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտը,
  • UCOM ընկերություն,
  • MTS Armenia,
  • Beeline,
  • Rostelecom Armenian,
  • Team Telecom Armenia,
  • National Instruments,
  • Synopsys Armenia: